Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը սոցցանցի իր էջերում հատված է ներկայացրել բանախոսությունից։

«Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել ու չգտնել աշխատանք, կարող է զբաղվել ձեռներեցությամբ և չհարստանալ, արդյո՞ք կա և կարող է լինել նման իրավիճակ, որ առավոտից երեկո մարդը չարչարվի և արդյունք չստանա։ Ցավոք, այո, այդպես է, դա նշանակում է՝ մենք ինչ-որ բան չգիտենք, և հետևաբար, արդյունավետ ճանապարհը որն է, եթե մենք ինչ-որ բան չգիտենք՝ ինչպես բիզնես վարել, ինչպես աշխատանքի հայտ ներկայացնել, միայն մի ճանապարհ կա՝ կրթությունը, որովհետև չիմացածը իմանալու միակ ձևը կրթությունն է»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

290