Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը, ինչպես նաև Եմենի հութիների դեմ ԱՄՆ հարվածները։

«Ռուբիոն և Լավրովը քննարկել են հաջորդ քայլերը Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո և պայմանավորվել շարունակել աշխատանքը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովին տեղեկացրել է նաև Եմենում Անսար Ալլահ շարժման (հութիների) դեմ ռազմական գործողություններ սկսելու Վաշինգտոնի որոշման մասին։ Պետքարտուղարությունը գործողությունը որակել է «ռազմական զսպում»:

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ Այնուհետև երկրները պայմանավորվել են, ի թիվս այլ հարցերի, վերականգնել Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների անձնակազմը, ինչպես նաև աշխատել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման վրա։ Փետրվարի 27-ին Ստամբուլում բանակցություններ են վարել նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ 

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացել է ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը, որին Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին։

171