Արագածոտնի գյուղերից մեկում հայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 17-ին Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա:
Նշված հասցե են ժամանել մեծ թվով իրավապահներ:
Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին:
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
17 Մարտ, 2025 17:44
189
Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում
09 Ապրիլ, 2025 17:17
Կրակոցներ Երևանի կենտրոնում, կա վիրավոր
14 Ապրիլ, 2025 11:00
Երևանում 3-ամյա երեխան թունավորվել է տաքսու վարորդի տված կոնֆետներից
07 Ապրիլ, 2025 17:36
Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին
02 Ապրիլ, 2025 12:24