
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականի մարտ ամիսն է, դուք 2024 թվականի ձեր եզրահանգումներով, վերլուծություններով, ձեր տեսած առևտրով, ձեր տված լիզինգով, ձեր՝ կառավարության կողմից սարքավորումների ներկրմանը տված աջակցությամբ, ինչ պոտենիցալ եք տեսնում, հունիսին ո՞ր ոլորտներում աճ կունենանք, ո՞ր ոլորտներում մրցունակ կլինենք սեպտմբերին, ո՞ր ոլորտներում, 2026 թվականի հունավարին՝ որ։ Սա պետք է ամեն օրվա աշխատանք լինի։
Այս մասին հարց ուղղեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Գևորգ Պապոյանին։
Նա նաև անդրադարձավ ոսկերչության ոլորտին․ «Մենք՝ հայերս, ամբողջ աշխարհում ամենալավ ոսկերիչներն ենք, Armenian ոսկերչությունն ո՞ւր է, որ չունենք։ Նկատի ունեմ, մարդիկ մտածում են ամեն մի փոքր բանից իրենց երկրին, իրենց ոլորտներին աջակցություն բերեն»։