Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի 8-15-ը մասնակցել են հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերին: 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի կազմում կրկնակի ոսկե մեդալակիր է դարձել Սիփան Ծաղկյանը՝ հանդես գալով դահուկավազքի 2,5 կմ դասական և 500 մետր ազատ ոճի մրցումներում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Նարեկ Պապյանը 4-րդ տեղն է զբաղեցրել դահուկավազքի 50 մետր դասական ոճում: Նա նաև հանդես է եկել 100 մետր դասական ոճում և զբաղեցրել 6-րդ տեղը:

Խաղերին մասնակցել են 100 երկրի շուրջ 1500 մարզիկներ: Ներգրավված են եղել նաև 1000 մարզիչներ և նույնքան կամավորներ:

Մարզիկները մրցել են 8 մարզաձևերում:

198