Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը, որի մասին ԱՄՆ նախագահը խոսել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Araratnews․ am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Украинская правда-ն։

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք խոսակցություն ունենանք նախագահ Թրամփի հետ և իմանանք մանրամասներ, թե ինչ են առաջարկել ռուսներն ամերիկացիներին, կամ ինչ են առաջարկել ամերիկացիները ռուսներին»,- ասել է նա։

Միաժամանակ, երկրի նախագահը նշել է, որ Ուկրաինան կընդունի էներգետիկ ոլորտում հրադադարի մասին առաջարկները, սակայն անհրաժեշտ է հրապարակել բոլոր այն մանրամասները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են։

«Այն բանից հետո, երբ մենք մանրամասներ ստանանք ԱՄՆ նախագահից, ամերիկյան կողմից, մենք մեր պատասխանը կտանք, կպատրաստենք այն, և թիմը պատրաստ կլինի տեխնիկական խոսակցությունների»,- հայտարարել է Զելենսկին։

101