Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսնակ Սթիվեն Ուիթքոֆը, նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները և հեռուստահաղորդավար Թակեր Կարլսոնը գաղտնի կապ են հաստատել Վլադիմիր Զելենսկու քաղաքական հակառակորդների հետ։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ուկրաինական և ամերիկյան աղբյուրները հայտնել են եվրոպական Politico հրատարակությանը, որն ավելի վաղ հայտնել էր այդ շփումների մասին՝ չնշելով ԱՄՆ ներկայացուցիչների անունները։

«Նրանք Զելենսկիին համարում են պատասխանատու: Ինչպե՞ս կարող եք ընկճել Զելենսկուն և նրան ավելի զիջող դարձնել: Շփվեք նրա քաղաքական հակառակորդների հետ և ցույց տվեք նրան, որ ԱՄՆ-ն այլ գործընկերներ և այլ տարբերակներ ունի Ուկրաինայում»,- թերթը մեջբերում է Հանրապետական ​​կուսակցությանը մոտ կանգնած ամերիկացի՝ արտաքին քաղաքականության փորձագետի խոսքերը:

139