Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«2024-ին հավաքագրվել է 2 տրիլիոն 390 մլրդ դրամ հարկ, որը 5,1 տոկոսով ավելին է, քան 2023-ին, դա պայմանավորված է 5,94 ՀՆԱ-հարկեր իրական աճով, եթե զլանում եք մտնել և այդ թիվը կարդալ, կարող եմ ասել, որ 23,6 տոկոս է»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ դիմելով Հովիկ Աղազարյանին:  

«Պատասխանի մեջ որ գնահատկան եք դնում, ուզում եմ  մի քիչ սառը ջուր լցնեմ տարբեր հարցերին պատասխանելուց ձեր ոգևորվածության վրա, եթե ասում եք այսքան տնտեսական աճ է, փուչիկ է մի մասը, եթե հարկեր -ՀՆԱ հարաբերակցությունը չի պահպանվել գոնե նախորդ տարվա մակարդակում, ուրեմն ձեր ասած թիվը փուչիկ է»,- ասաց Աղազարյանը:  

Պապոյանն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, շատ բաներ կան փուչիկներ, այդ թվում շատ ելույթներում.  5,9 տոկոս ՀՆԱ-ի աճը փաստ է»: 

Աղազարյանի դիտարկմանը, թե այստեղ կարևոր դեր է խաղացել ոսկու վերաարտահանումը, Պապոյանը հակադարձեց, որ այն գրեթե չի ազդում իր նշած ցուցանիշի վրա. «Ցավ եմ ապրում, որ մինիմալ գիտելիքների չեք տիրապետում»:  

425