Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու համար։

«Ի՞նչ խնդիրներ կան Ուկրաինայի հետ։ Ուկրաինայի հիմնական դժվարությունը սահմանադրությունն է, նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության հետ կապված ցանկացած բանակցություն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Շոյգուն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Որպես մեկ այլ խնդիր նա նշել է «իշխանության լեգիտիմությունը» Ուկրաինայում, քանի որ պետք է որոշել, թե ում հետ կարելի է բանակցել։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հիշեցրել է «Վլադիմիր Զելենսկու կողմից բանակցություններ վարելու արգելքի առկայության մասին»։

 

115