Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Համաշխարհային բանկի Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի (CFRR) և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Ֆինանսական և կայունության հաշվետվողականության բարեփոխումներ. կողմնորոշվելով դեպի կանաչ և թվային օրակարգեր» խորագրով՝ 2025 թվականի նախարարական համաժողովին:

 

Համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտներում իրականացված բարեփոխումները, խոսելով հանրային հատվածի ֆինանսական հաշվետվողականության թվայանացման գործընթացի, ինչպես նաև ոլորտներում առկա մարտահրավերների ու առաջիկա անելիքների մասին։

95