Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Ապարան քաղաքում տեղում է ձյուն։
21 Մարտ, 2025 22:00
324