
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին «բացարձակապես անձնական նվեր» է փոխանցել, և Կրեմլը մտադիր չէ որևէ մանրամասներ բացահայտել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդը հանձնել է «նախագահ Թրամփի գեղեցիկ դիմանկարը»։ Այս մասին հայտնում է Araratnews.am-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
«Միակ բանը, որ կարող եմ ասել ձեզ, այն է, որ սա բացարձակապես անձնական նվեր էր, որը նախագահը տվել է իր ամերիկացի գործընկերոջը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հայտարարությունը։
Նա ընդգծել է, որ Կրեմլը չի նախատեսում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել, քանի դեռ նախագահն ինքը հարկ չի համարել խոսել այդ մասին։