Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ուրախ եմ, որ իմ սիրելի գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով գտնվում եմ Երևանում և երկու երկրների արտաքին նախարարությունների միջև խորհրդակցությունները շարունակվելու շրջանակում մեր քննարկումների ընթացքում դիտարկելով անցած մեկ տարվա հարաբերությունները մտքեր փոխանակեցինք հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ», - համատեղ ասուլիսի ժամանակ ասաց  Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նախարարն ասաց, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության պայմանագրի համաձայնությունը և խրախուսում, որ հնարավորինս արագ վերջնական փաստաթուղթը ստորագրվի. «Մենք դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը»: 

Աբբաս Արաղչին նշեց, որ Իրանը և Հայաստանը պատրաստ են  պայմաններ ստեղծել տրանզիտ ոլորտում՝ դեպի Սև ծով, Պարսից ծոց, Հնդկաստան և Օման. «Մենք հիանալի զրույց ենք ունեցել Արաքս գետի վրա ևս կամուրջ կառուցելու վերաբեյալ բեռնափոխադրումներ իրականացնելու համար»: 

Մանրամասները՝ տեսանյութում
 

354