
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը Ազգային ժողովում հայտարարեց, թե ՔՊ կուսակցության Գյումրու համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն ասել է՝ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ կուսակցության անդամատոմս ունեցող մարդիկ։
Իշխող կուսակցության Գյումրու շտաբի խոսնակ Վովա Հակոբյանը
Araratnews-ի հետ զրույցում նշեց, որ Գառնիկ Դանիելյանը ստում է․ «Սարիկ Մինասյանը նման արտահայտություն չի արել․ Սարիկ Մինասյանը հստակ անդրադարձել է հենց Գառնիկ Դանիելյանին, նշելով, որ դաշնակցությունը առաջադրված չէ, որքան մենք տեղյակ ենք, իսկ եթե այլ ուժերի դեմքերով առաջադրված են՝ դա այլ բան, բայց ուղիղ իրենք առաջադրված չեն, չունեն թեկնածու և, հետևաբար, շատ տարօրինակ է իրենց ներկայությունը Գյումրիում և իրենց միջամտությունը այս քաղաքական պրոցեսներին»։
Նշենք՝ Սարիկ Մինասյանը հայտարարել էր նաև, որ Գառնիկ Դանիելյանը Գյումրիում կրքեր է լարում. նշելով, որ գյումրեցիները այդ սադրանքներին չեն տրվելու։