Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Սա քաղաքացիական նախաձեռնություն է, որի վերաբերյալ և գլխադասային հանձնաժողովը, և մենք մանրակրկիտ արտահայտել ենք Կառավարության և խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքը: Ընդդիմության փաստարկները և հերթական անգամ քվեարկությանը չմասնակցելը զարմանալի չէ, որովհետև ի՞նչ է անում  մեր հարգարժան խորհրդարանական ընդդիմությունը՝ երբ որ որևէ բան, որը ՀՀ իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռած է ձևանում», - ԱԺ նիստին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև հիշեցրեց, որ երբ ԱԺ-ն հաստատում էր ԵՄ դիտորդների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու կանոնակարգը, ընդդիմությունը նորից գնաց նույն ճանապարհով՝ «մեռած ձևացավ»:

«Հարգելի՛ գործընկերներ, դուք ուղղակի խճճվել եք ձեր դիրքորոշումների բազմազանության մեջ: Եվ բոլոր այն դեպքերում, որտեղ ՀՀ-ն փորձ է անում դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը և ամրապնդել իր անվտանգությունը, դուք գնում եք հին, կոտրած տաշտակի առջև կանգնելու ճանապարհով»,- ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում 
 

307