Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայտարարագրումը որևէ մեկին հարկելու մասին չէ, քաղաքացու վրա որևէ բեռ ավելացնելու մասին չէ, և պետք չէ տրվել ընդդիմության կողմից գեներացվող վախերին ու մանիպուլյացիաներին», – այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Դուք արդեն պետք է սովորած լինեք, որ ընդդիմությունը ապապետականության մաստեր կլասներ կարող է անել։ Ասենք, ասի՝ ինչ պետք է անել, որպեսզի պետություն չունենանք. եկեք պայքարենք սահմանազատման դեմ, եկեք պայքարենք հարկային պարտավորությունները կատարելու դեմ, եկեք պայքարենք խաղաղության դեմ։ Հիմա էլ եկել են, ասում են՝ եկեք պայքարենք հայտարարագրման դեմ։ Հայտարարագրումը, որը ըստ էության բազային ռեֆորմ է մեզ համար», – նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրումը պետություն–քաղաքացի համագործակցության մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում 

218