Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը գոհ է  նրանից, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը զարգանում է կառուցողական և արդյունավետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ այս մասին փոխանցում է Araratnews.am-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

«Մենք գոհ ենք նրանից, թե որքան պրագմատիկ և կառուցողական է զարգանում մեր երկխոսությունը և որքան արդյունավետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանը շատ ինտենսիվորեն շարունակում է շփումները ամերիկյան կողմի հետ․ «Մենք շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ, դուք գիտեք, որ այդ շփումները շատ ինտենսիվ են շարունակվում»։

184