Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվայի դեմ պատժամիջոցները չեղարկելու եվրոպական երկրների դժկամությունը նշանակում է, որ նրանք խաղաղություն չեն ուզում։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի նման դիրքորոշումը կխոչընդոտի հացահատիկի նորացված գործարքին։

 «Սևծովյան նախաձեռնության անբաժանելի մասն է մեր բանկային կազմակերպության կողմից պատժամիջոցների վերացումը, որը զբաղվում է գյուղմթերքների հետ կապված կարգավորումներով: Այս սահմանափակումների էությունը չափազանց պարզ է: Եվ եթե եվրոպական երկրները չեն ցանկանում գնալ այս ճանապարհով, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով, չեն ցանկանում նպաստել և գործել համահունչ այն ջանքերին, որոնք Մոսկվան և Վաշինգտոնը գործադրում են խաղաղ ուղղությամբ շարժվելու համար»,- ասել է նա։

321