
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը:
Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորոգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:
Նշենք, որ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը չմեկնաբանեց տեղեկությունը, նշելով, որ խուզարկությունների հետ կապված տեղեկատվություն չեն տրամադրում։ էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։