Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության և իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում: Էդ ի՞նչ տեսարաններ են «վայ երեխեք, չսովորեք», հա, թող չսովորեն, թող ձեզնից սովորեն: Կարծում եմ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու թե ինչպիսին պետք է չլինի քաղաքական ուժը և պատգամավորը»,- նման կերպ արձագանքեց վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին:  

«Ես իմ սեփական փորձից եմ ասում, օրական տասնյակ մարդկանց հանձնարարում եմ, որ օգնություն ցույց տան և ես հետևում եմ, իրանք նորից են նույն նամակը գրում:  Մարդկանց օգնություններով ստրկացնում ենք: Ձեր իշխանության քաղաքական գիծն է եղել, որ լավ է 5000 դրամ տանք ու ոնց ուզենք կառավարենք: Եթե ձեր համար կրթությունը կարևոր լիներ, ինչի՞ ենք մենք ընկել դպրոց ու մանկապարտեզ կառուցելու մասին խոսում»,- հավելեց վարչապետը: 

Ղարաբաղյան շարժման մասին հավելեց, որ գոռալով չէ. «և այո, չենք շարունակելու ղարաբաղյան շարժումը, ուզում եք թռեք վերև, իջեք ցած»: 

Մանրամասները՝ տեսանյութում 
 

423