Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 29-ին, Քասախի արվեստի դպրոցում տեղի է ունենալու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական հանդիպումը։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Աննա Հակոբյանը՝ մանրամասնելով.

«Սիրելի’ քասախցիներ, մենք փորձում ենք հաղթահարել ձեռագիր ցուցակների «քարեդարյա» ավանդույթը: Առանց ձեր օգնության, դա հնարավոր չէ։

Պետք է սովորել հայտ լրացնել (գրառմանը կցված հայտը), եթե իհարկե հանդիպումն ու թեման ձեզ հետաքրքիր է։

Հիշեցնեմ՝ հանդիպումը բոլորի համար է՝ անկախ կուսակցական, քաղաքական, սեռային, ազգային, կրոնական պատկանելիությունից, սոցիալական կարգավիճակից, կրթական աստիճանից եւ այլն։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»:

«Կրթվելը նորաձև է» շարժմանը հնարավոր է միանալ՝ լրացնելով հետևյալ հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdInBk-LTQ4Hu6r1e9TIdq2HvAkFsNv0fPg80wesqbQsTU1QQ/viewform:

279