
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ԱԺ-ում հավատարմագրված սիրելի՛ լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով ես բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ ես պետք է անեի, խնդրելն էր ՊՊԾ աշխատակիցներին՝ վերադարձնել պաստառը՝ չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես, այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:
Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ՝ նման իրավիճակները ապագայում կանխելու համար:
Եթե պաստառը, ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։