Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով ՀՀ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրին` ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ դրա շուտափույթ ստորագրումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման համար:

321