Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության արդիականացման շրջանակներում Ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Պարեկային ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է ձեռք բերել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն՝ նախնական երեք ամիս ժամկետով, ինչով պայմանավորված դիմում է բոլոր այն կազմակերպություններին, որոնք մատուցում են այդպիսի ծառայություններ և կարող են բավարարել հետևյալ նվազագույն պահանջներին.

- միակցիչի տեսակը՝ CCS2,

- լիցքավորիչները տեղակայված լինեն Երևան քաղաքում,

- սարքի յուրաքանչյուր CCS2 միակցիչը նվազագույնը 80 կվ հզորությամբ,

- կազմակերպությունն ունենա վճարային համակարգի քարտային կամ կենտրոնացված ձևաչափ։

Վերը նշված պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են դիմել ՆԳՆ տնտեսական վարչություն. հեռ. 010 59-60-07, էլ. հասցե` [email protected]:

233