Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ Գրումրիի համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը բանավեճի ընթացքում հայտնեց, որ Գյումրիում կա 180 ասֆալտապատ փողոց, որոնցից 145-ը նորոգվել կամ հիմնանորոգվել է 2018-ից հետո. 

«Կառավարության ուղիղ՝ սուբվենցիոն ծրագրերով Գյումրիում 7 տարվա ընթացքում 14 միլիարդ դրամից ավելի ներդրում է կատարվել Գյումրիում», - ասաց նա։

Նա նշեց, որ Գյումրու կոմունալ ծառայության պահեստներում հայտնաբերվել են լույսեր, որոնք եղել են, բայց մարդկանց կամքի բացակայության, անտարբերության պատճառներով չեն լուսավորել Անի թաղամասը 30 տարի։

540