Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակից ուժերից մեկի հայտարարություններին և գրել.

«Մենք ադաթով ժողովուրդ ենք, մենք ադաթով ցեղ ենք, ընտանիքին մի՛ կպեք: Լու՞րջ՝ եթե նույնիսկ ընտանիքի անդամ օրինազանց է ու կասկածվում է ընտրակաշառք բաժանելու մեջ: Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, ու հիմա օրինազանցությունը սարքու՞մ եք քաղաքական կապիտալ:
Չանցավ: Ձեզ արժանապատիվ պահե՛ք, այլ մեթոդով ձայն փախցրեք»:

281