
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 28-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանն է:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրավապահները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: