Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել Սագաինգից մոտ 16 կմ հյուսիս-արևմուտք՝ մայրաքաղաք Նեպիդոյից հյուսիս։
Օջախը գտնվել է մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա:
Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:
28 Մարտ, 2025 11:50
187