
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 27-ին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ այցելել է Գյումրու տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ։
Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Առաջին այցը «Lentex» ՍՊԸ-ում է եղել, որը հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում։ Ընկերությունն ունի 450 աշխատող։
Նախարարներն այցելել են նաև 2017 թվականին հիմնադրված «ZAKARYAN JEANS» ընկերություն, որի արտադրական հզորությունը կազմում է ամսական 20 հազար միավոր։
Շրջել են նաև «Armtex Group» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Գործարանում աշխատում է 120 դերձակ։
Շրջայցի ընթացքում ընկերությունների ղեկավարները ներկայացրել են արտադրական գործընթացը, ընկերությունների կարողություններն ու ներդրված սարքավորումները։
Քննարկվել են արտադրության ընդլայնման, պետության կողմից տրամադրվող պետական օժանդակության ծրագրերը, առաջիկա համատեղ անելիքները։