Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցեց «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» խորագրով դասախոսությունների շրջանակում նախատեսված դասախոսության՝ նվիրված միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Դասախոսության հիմնական բանախոսն էր Կրեմենի կրթության և մարդկային զարգացման դպրոցի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմավարական պլանավորման և նախաձեռնությունների ավագ խորհրդական և Կալիֆորնիայի նահանգային համալսարանի հայագիտության պրոֆեսոր Դոկտոր Սերջիո Լա Պորտան։

Դասախոսության մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պրոռեկտոր Ուիլիամ Ռոթը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

288