
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման հարցին։ Նրա խոսքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը. «Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»։
Այս մասին փոխանցում է Araratnews.am-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվականներին։
Եվրահանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
Ֆոն դեր Լեյենն ասել է, որ այս միջանցքը կարեւոր դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում։ Նա նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը. «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»: