Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 6-ին, ժամը 19:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարս գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել՝ 20:19-ին: Այրվել է տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ:

312