
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ ներկայացնելով Խորեն Գևորգի Մեջլումյանի կենսագրությունը.
Ծնվել է 1989թ. հունիսի 05-ին, Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
II-IV.2025թ․ ` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ,
2023-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,
2021-2023թթ.` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2015-2021թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2015թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ,
2010-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։
Կրթություն
2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2016թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: