Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

203