
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9- 10-ը:
Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության,
- 4 դեպք՝ խուլիգանության,
- 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու:
Բացահայտվել են նաև խոշտանգման, վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, սառը զենք կրելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- բնակարանային գողության 3 դեպք,
- գույքը ոչնչացնելու և վնասելու 1 դեպք:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել` 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած մեկ օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով`
11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։