Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնութունում։

70 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը զիջել է աշխարհի նախկին չեմպիոն Դավիդ Բաևին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել։ Վճռորոշ գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չի ներկայացել գոտեմարտին, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և վաղը կպայքարի ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար։ Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով հաղթել է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը կմրցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։

470