Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«WikiLeaks-ի հրապարակած ամերիկյան դիվանագիտական հեռագրերը (Yerevan Embassy Cables, 2007) միանգամայն պարզ են՝ առանց մեկնաբանության, առանց սրբագրության։ Ըստ այդ պաշտոնական զեկույցների, Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանն անձամբ են հայտնել ԱՄՆ դիվանագետներին, որ պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի (AGR) ընդունումը, եթե Թուրքիան պարզապես բացի սահմանը կամ վերագործարկի Կարս–Գյումրի երկաթուղին։

Վարդան Օսկանյան՝

«Եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, ես հաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն՝ հայկական լոբբիներին համոզելու, որ չաջակցեն AGR-ին (Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև)»։

Ռոբերտ Քոչարյան՝

«Ինձ պետք չի [Հայոց ցեղասպանության ճանաչման] բանաձևը։ Ինձ պետք է բաց սահման և առևտրային հավասարակշռության հնարավորություն Թուրքիայի հետ»։

Այս մարդիկ՝ Քոչարյանը, Օսկանյանը, սրանց ողջ իշխանությունը, ՀՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ-ԲՀԿ տարբեր տարիների կոալիցիաները, ոչ միայն պատրաստ էին լռեցնել սփյուռքի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհաբերել ամբողջ ժողովրդի հիշողությունը, այլև բացահայտորեն ընդգծել՝ ցեղասպանության ճանաչումը իրենց օրակարգում առաջնահերթ չէ։ Սրանք արդեն այլևս տեսակետներ չեն։ Սրանք արձանագրված, փաստագրված պետական քաղաքականություն են։

Ու հիմա՝ 2020-ից ի վեր, հենց այս մարդիկ ու նրանց հովանավորյալ քաղաքական ուժերն են ամեն օր հրապարակներում բղավում թուրք, դավաճան, հողատու: Նրանք, ովքեր փաստացի պատրաստ էին զիջել ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը՝ Մեղրին, այլև մի ամբողջ ժողովրդի հիշողությունն ու արժանապատվությունը։

Ուրացողը նա է, ով լռեցրել է ցեղասպանության պահանջը։

Հողատուն նա է, ով բանակին թողել է կոռուպցիայի ճիրաններում ու երկիրը՝ մեկուսացման մեջ։

Թուրքը պաշտպանողը նա է, ով պաշտոնապես Թուրքիային ասում էր՝ «բացիր սահմանը, իսկ մենք կլռեցնենք սփյուռքին»։


1635