Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին, Araratnews.am փոխանցմամբ, նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության հայտարարության մեջ։

Բանակցությունները տեղի են ունեցել Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար։

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Թուրքական պետության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան համակարգված կերպով շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

401