Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։

Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Արաղչին ծրագրում է հանդիպել նաև Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդիի հետ։

ISNA-ի փոխանցմամբ՝ Օմանի իշխանությունները դեռ չեն հայտնել բանակցությունների վայրը։

267