Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ընդդիմությունն է դժգո՞հ կառավարման որակից։ Ընդդիմությունը դժգո՞հ է կառավարման որակից։ Ո՛չ, ո՛չ։ Ես եմ դժգոհ կառավարման որակից, կառավարությունն է դժգոհ կառավարման որակից, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարման որակից։

Բայց եկեք ծուռ նստենք՝ ուղիղ խոսենք։ Մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում է, որտեղի՞ց պիտի լիներ լավ կառավարման համակարգ։ Մենք հասկանու՞մ ենք սա, թե՞ չենք հասկանում։ Որտեղի՞ց պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատված եղել է դիպլոմ վաճառելը, որտեղի՞ց պետք է լիներ կառավարման լավ որակ։ Բացատրեք էլի»,– հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

291