
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տատս ասում էր՝ կկվի բնից շան հոտ է գալիս, ասում է՝ փուֆ, էս որտեղից է էս հոտը:
Անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ՔՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը «կեղծել է» ընտրությունները: Այս կոմունիստ-հոգևորական-գողական գործիչը, կարծես, շփոթել է իր բեսպրեդելի ժամանակները այլևս անշրջելի ժողովրդավարությամբ մեր իրականության հետ: Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի: Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչում իր սիրած «աշխարհում» այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը:
Մի բան էլ՝ երբ ՔՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա՞ ասի՝ Գյումրիում 82 տեղամաս կա, ՔՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու՝ 7-ում, ՔՊ-ն՝ 85% տեղամասերում, դու՝ 8,5%-ում: Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի էն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա: