Լա լիգան հրաժարվել է հետաձգել «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի Լա լիգան հրաժարվել է հետաձգել 34-րդ տուրի «Վալյադոլիդ»-«Բարսելոնա» հանդիպումը, հայտնում է COPE-ն։
«Բարսելոնան» դժգոհ էր խաղացանկից և դիմել էր՝ հետաձգելու «Վալյադոլիդի» դեմ խաղը, որպեսզի պատշաճ պատրաստվի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը։
Այդուհանդերձ, Լա լիգան մերժել է «Բարսելոնային»` պատճառաբանելով, որ եթե այդ հանդիպումը հետաձգվի, դա վատ կանդրադառնա առաջնության մրցակցության և մյուս ակումբների վրա։
«Վալյադոլիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։ Կատալոնական ակումբն «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի մայիսի 6-ին։
25 Ապրիլ, 2025 10:56
121