Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսում նախագահականի մոտ հարձակման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։
Այս մասին հայտնել է «Times of Israel» թերթը` Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- մեջբերում է հրատարակությունը հայտարարությունից մի հատված։
02 Մայիս, 2025 15:31
149