Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները և պարեկները: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։

Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքներն ու ավտոմեքենայի սեփականատիրոջ և հանգուցյալների հարազատների, ովքեր խնամում են գերեզմանաքարերը, ինքնությունները։

124