Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։

Վթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ապա կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմած ուղևորի ինքնությունը։

150