Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թեհրանում ի կատար է ածվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդու նկատմամբ դատավճիռը։ Դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան. Araratnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացրած Յասին Հուսեյնզադեի դատավարությունը տևել է երկու տարի։ Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել հարձակվողի նկատմամբ կայացված մահապատիժի որոշումը, և գործը փոխանցվել է Թեհրան՝ կատարման համար։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 7-ին զինված հարձակում է իրականացվել Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։ Կալաշնիկով ինքնաձիգով զինված հարձակվողը ճեղքել է անվտանգության կետը և սպանել անվտանգության ծառայության պետ Օրհան Ասկերովին։

223