
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սաիդմուրոդզոդայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերն անդրադարձել են կազմակերպության գործունեության առաջնահերթություններին, քննարկել Հայաստան-ՇՀԿ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մտքեր են փոխանակվել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում բազմակողմ մեխանիզմների արդյունավետ իրացման հնարավորությունների շուրջ։
Տարածաշրջանային և միջազգային հարցերի դիտարկման համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության շարունակական ջանքերը։