
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է
վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի)
գույք և դրամական միջոց, որից 46 %-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն
773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին:
Մասնավորապես՝
2018 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 39 միլիարդ
571 միլիոն 145 հազար դրամ:
2019 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 10 միլիարդ
327 միլիոն դրամ:
2020 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 12 միլիարդ
256 միլիոն 617 հազար դրամ:
2021 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 15 միլիարդ
467 միլիոն 959 հազար դրամի վնաս:
2022 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 35 միլիարդ
522 միլիոն դրամ:
2023 թվականին՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 44
միլիարդ 298 միլիոն դրամի (113 միլիոն 230 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական
միջոց:
2024 թվականին՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 52
միլիարդ 636 միլիոն դրամի (134 միլիոն 543 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց:
Շարունակելի...