
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Քաղաքական գործիչները քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ հաղորդում է ռուսական դիվանագիտական գործակալությունը։
«Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ և քննարկել Ուկրաինայում ճգնաժամի հետ կապված իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Ռուբիոն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարին՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների զոհերի կապակցությամբ։
Դիվանագիտական գործակալությունը ճշտել է, որ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները Ստամբուլում հունիսի 2-ին վերսկսելու ծրագրերը։