
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի տևողության մասին, ասել է, որ երբեմն շատ կարևոր բաները կարելի է ասել ավելի կարճ ժամանակում։
Չորեքշաբթի օրը Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այն տևել է 1 ժամ 10 րոպե։
«Այս դեպքում դուք, հավանաբար, ավելի շատ հարցնում եք հուզական ֆոնի մասին։ Զրույցը, կրկնում եմ, կառուցողական էր։ Եվ, հավանաբար, տևողության վրա կենտրոնանալը բառացիորեն իմաստ չունի։ Երբեմն շատ կարևոր բաներ կարելի է ասել ավելի կարճ ժամանակում, ինչը և ասվեց երեկ»,- Araratnews.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Թրամփի միջև զրույցի տոնը փոխվել է նախորդի համեմատ, արդյոք այն պակաս բարեկամական է եղել։